20 12 2022

Ամանորի «նվեր» սահմանապահ պայմանագրայիններին․ Ոսկան Սարգսյան

Ամանորի «նվեր» սահմանապահ պայմանագրայիններին․ Ոսկան Սարգսյան

Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Լոռու մարզում տեղակայված <<Դուցի>> զորամասի պայմանագրային զինծառայողները, ովքեր  պաշտպանում  են Տավուշի մարզի առաջնագիծը, տարեմուտից առաջ կանգնել են ֆինանսական լուրջ խնդրի առաջ։ Արդեն մեկ տարի շարքային պայմանագրային զինծառայողները 127 հազար դրամ ռոճիկի հետ, ստանում էին 90-100 հազար դրամ հավելավճար՝ կախված իրենց զբաղեցրած հաստիքներից։ Այժմ սահմանապահ պայմանագրային զինծառայողներին հայտնել են, որ  նրանք հավելավճար չեն ստանա, իսկ դիրքերում մարտական հերթապահության համար նախատեսված 60 հազար դրամն  էլ կստանան  մինչեւ եկող տարվա հունվարի 10-ը։ Հիմա առաջնագիծը պաշտպանող  պայմանագրային զինծառայողների մեջ  մեծ  դժգոհություն է, քանզի պայմանագրային զինծառայողներից շատերը բանկերում վարկեր ունեն, նրանք նախատեսում էին  հավելավճարի գումարով  իրենց ընտանիքների համար ամանորի գնումներ անել։ Պայմանագրային զինծառայողներից շատերը որոշել են  դիրքերից իջնելուց հետո դիմումներ գրել, զինծառայությունից դուրս գալ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ