«Արտաքին հետախուզական ծառայությունը որքանո՞վ է նպաստելու կառավարության դրույթների իրականացմանը , որի մասին թե՛ Ագնեսա Խամոյանը և թե՛ Գեղամ Մանուկյանը նշեցին․․․ Անվտանգության կարևորագույն բաղադրիչի մասին եք Դուք խոսում, հստակ ամրագրել եք Արցախի հանրապետության իրավունքների պաշտպանության, Ադրբեջանի կողմից տարածքների բռնազավթման մասին, նշել եք այդ գործողույթունները, որից մեկն էլ այս ծառայության ստեղծումն եքհամարել , հարցս շատ հստակ է՝ կոնկրետ ի՞նչ գործողություններով պետք է, եթե չեք հրաժարվել Արցախի հանրապետության իրավունքների պաշտպանությունից , Արցախի անվտանգության երաշխավորը լինելուց, թվարկեք ի՞նչ գործողություններով կոնկրետ այսօրվա Լաչինի միջանցքի հարցը պետք է լուծեք»,-նման հարցադրումներով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին դիմեց «Հայաստան»խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը,ինչին ի պատասխան Արմեն Գրիգորյանն ասաց,որ Լաչինի միջացքի պատասխանատուն ՌԴ-ն է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը