Hawker 800A բիզնես-ջեթն ահազանգ է ուղարկել Երևանից Մոսկվա թռիչքից մի քանի րոպե անց, ըստ Flightradar 24-ի տվյալների։
Երևանի օդանավակայանից ժամը 18:40-ին օդ բարձրացած մասնավոր ինքնաթիռը մի քանի րոպե անց տագնապի ազդանշան է տվել, որի կոդը նշանակում է վթար կամ այլ աննորմալ իրավիճակ ինքնաթիռում։ Ազդանշան տալու պահին ինքնաթիռը թռնում էր Ադրբեջանի տարածքի վրայով, գրում է life.ru-ն։
Այժմ օդանավը շարունակում է թռնել, վայրէջքը նախատեսված է «Վնուկովո»-ում՝ Մոսկվայի ժամանակով 21:52-ին։
Ազդանշանի պատճառը դեռ պարզված չէ։ Տեղեկություններ չկան նաևայն մասին, թե ովքեր են գտնվում ինքնաթիռում, որը նախատեսված է ութ ուղեւորի համար։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը