«Մինչ այս պահը Արցախի կենսական, կյանքի ճանապարհը փակ է և շարունակում են հումանիտար լրջագույն խնդիրներ առաջանալ Արցախում։ Մանակական կերի, կաթի,տակդիրի խնդիր կա արդեն։ Նկատվում է սննդամթերքի պակասուրդ խանութներում․ ումանիտար ճգնաժամը շարունակում է խորանալ Արցախում»,-այս մասին ԱԺ-ում լագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։
Թագուհի Թովմասյանը տեղեկացրեց, որ Արցախի ԱԳՆ պաշտոնակատար Դավիթ Բաբայանի հետ հանդիպումներ են ունեցել խորհրդարանական բոլոր խմբակցությունները․
«Մենք պետք է միասնաբար հասկանանք ինչ անել, որպեսզի արցախահայության իրավունքները կարողանանք վերականգնել»,-ասաց Թագուհի Թովմասյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը