16 12 2022

Այսպես թե այնպես ճանապարհը պետք է բացվի․ հարց՝ ի՞նչ գին է վճարվելու դրա համար․ Վահագն Մելիքյան



«Տևական ժամանակ հնչում են մանիպուլատիվ կարծիքներ, թե՝ սա ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտի է  և Հայաստանը չի կարող  որևէ կերպ վերահսկողության տակ պահել այս իրավիճակը․ սա մենամեծ սխալն է», -այս մասին «Հայկական օրակարգ. կյանքի ճանապարհ» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը։

«Հայաստանի հրաժարումը Արցախի անվտանգության երաշխավորից և բառացիորեն Արցախին թողնելով մեկուսացված վիճակում՝  երրորդ երկրի հայեցողությանը, մեծ սխալ է»,-ասաց Վահագն Մելիքյանը՝ հատկանշելով․  «Ամեն գնով խաղաղության օրակարգը առաջ տանելով, պարզ է, որ ինչ-որ գին պետք է վճարես, թե՝ ի՞նչ գին է և որտե՞ղ է այդ գնի նշաձողը , այստեղ սկսվում է ամեն ինչ խճճվել»,-ասաց բանախոսը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ