Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում այս պահին 14 երեխա և մայրիկ են գտնվում, ինտեսիվ հսկողության և թերապիայի բաժնում ևս նորածիններ կան։ Արդեն երկրորդ օրն է՝ Ստեփանակերտի Ծննդատունն ունի ջեռուցման խնդիր, իսկ ճանապարհի շրջափակումը շարունակվելու դեպքում կառաջանա նաեւ բժշկական անհրաժեշտ պարագաների խնդիր:
Չնայած ստեղծված իրավիճակին՝ նորածինների մայրիկները վստահեցրել են՝ Արցախը չի հանձնվելու ու իրենց երեխաները մեծանալու են ազատ Արցախում։
Մանրամասները՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը