15 12 2022

Աննա Հակոբյանի ռոմանտիկ գիշերն ու ընթերցողների արձագանքը

Աննա Հակոբյանի ռոմանտիկ գիշերն ու ընթերցողների արձագանքը

Մի խումբ արցախցիներ՝ Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանի հետ միասին գիշերել են ՄԱԿ-ի դիմաց։ Նրանք պահանջում են պարտադրել Ադրբեջանին բացել Երևանն ու Ստեփանակերտը կապող միակ ճանապարհը, որի փակ լինելը արդեն հումանիտար աղետի է վերածվում։ Բազմաթիվ արցախցիներ գիշերում են Գորիս-Ստեփանակերտ մայրուղու վրա, Արցախում չկա գազ, հիվանդանոցները դադարեցրել են պլանային վիրահատությունները։

Ուշագրավ է, որ այս ֆոնին վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ինստագրամյան էջում տեղադրել է տեսանյութ, https://www.instagram.com/reel/CmKW1-IAQuy/?igshid=MDJmNzVkMjY=  թե ինչպես է շքեղ զարդարված տանը, ռոմանտիկ երեկոյի շրջանակներում դիտում ֆուտբոլի աշխարհի առաջնության Ֆրանսիա-Մարոկկո հանդիպումը։

Ու այս ֆոնին Հայաստանն ուզում է, որ ՄԱԿ-ը, ՄԻԵԴ-ը, Եվրոպան, ԱՄՆ-ն, Ռուսաստանը ճնշեն Ադրբեջանին որ հայերի «կյանքի ճանապարհը» բացի դեպի Արցախ ու հակառա՞կը:

Ի դեպ, Աննա Հակոբյանը դեռ չի հասցրել ջնջել օգտատերերի մեկնաբանությունները․ նշենք, որ չկա գեթ մեկ դրական կարծիք, բոլորը մեղադրում են ու հայհոյում, անգամ անիծում, որ Արցախում էս ծանր վիճակի ֆոնին իշխանական ընտանիքը զբաղված է վայելքներով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ