Դեկտեմբերի 12-ին, տեղական ժամանակով ժամը 00:14-ին (Գրինվիչի ժամանակով դեկտեմբերի 11-ին, ժամը 20:14-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.00⁰ և արևելյան երկայնության 44.50⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան-Թուրքիա սահմանային գոտի, Երևան քաղաքից 20 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 1.9 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:
Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 2 բալ ուժգնությամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը