Դեկտեմբերի 5-ին, ժամը 06:53-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Գյումրի-Երևան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «Opel Zafira» (վարորդ՝ Հ․ Ա․, ծնված 1977 թ․), «VAZ 21015» (վարորդ՝ Ս․ Ղ․, ծնված 1987 թ․), «Opel Zafira», «Opel Vectra B» մակնիշների ավտոմեքենաները բախվել են և կողաշրջվել։ Ուղևորներ Մ․ Ս․-ն (ծնված 1995 թ․), Ս․ Մ․-ն (ծնված 2004 թ․), Լ․ Խ․-ն (ծնված 2000 թ․), Ս․ Հ․-ն (ծնված 1980 թ․) և Ա․ Ս․-ն (ծնված 1995 թ․) հոսպիտալացվել են Թալինի և Գյումրու ԲԿ-ներ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը