Այսօր Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում տեղի ունեցավ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկությունը և հաղթողի ընտրությունը։
Մրցույթի մասնակիցներն էին հետևյալ ընկերությունները՝
1․ «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲԸ
2․ «Ա-ԹԻՎԻ» ՍՊԸ
3․ «ՇԱՆԹ» ՍՊԸ
4․ «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲԸ
5․ «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲԸ
6․ «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊԸ:
ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի խոսքով՝ «Արմենիա» թիվին ստացել է՝ 106 , «Շանթ»-ը՝ 89, «Մուլտի մեդիա կենտրոնը»-ը՝ 92,«Հուսաբերը»՝ 78, Հ2-ը՝ 62 միավոր։ Այսպիսով՝ ընդդիմադիր հեռուստաալիքները՝ Երկիր մեդիան ու Հ2-ը լիցենզիա չստացան։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը