Խորհրդարանն արտահերթ նիստ է գումարել: Նիստում քննարկվում է՝ «Հայաստան» խմբակցության հեղինակած ՀՀ Ազգային ժողովի հայտարարությունը Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ:
Իշխող «Քաղաքացիական պայամանգիր» խմբակցությունը ևս մասնակցում է նիստին: ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, Անդրանիկ Թևանյանին ուղղած մի քանի հարցերով, ընդհանրացրեց՝ հայտարարության որոշ կետերի հետ չհամաձայնելու ՔՊ-ի դիրքորոշումը, ինչին ի պատասխան Անդրանիկ Թևանյանն իր խոսքում ասաց․
«Ասում եք ինչո՞ւ եք նեղացնում, մենք չենք նեղացնում, մենք կոնկրետացնում ենք , մենք դեմ չենք իրավունքների և անվտանգության ապահովմանը, բայց տվյալ դեպքում մենք գտնում ենք, որ ինքնորոշման իրավունքի իրացումն այն կարևորագույն նախապայմաններից է , որն ապահովելու է անվտանգություն , այս մասին, ի դեպ, ՔՊ-ն իր նախընտրական ծրագրում շեշտել էր՝ օգտագործելով «անջատում հանուն փրկության» ձևակերումը, որից դուք հիմա հրաժարվում եք և արձագանքի նպատակն այն է, որ անվտանգության մեր բոլոր կարմիր գծերը պետք է հստակեցվեն և միջազգային հանրությանը նաև մեսիջ պետք է հղվի, թե՝ որոնք են մեր այն կարմիր գծերը որից այն կողմ մենք չենք զիջելու»,-ասաց Անդրանիկ Թևանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը