Նոյեմբերի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վարդաշեն» բանտում։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այդ օրը վիճաբանության ժամանակ դատապարտյալներ Էդգար Հ-ն և Ռազմիկ Մ-ն փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, ինչի հետևանքով էլ ստացել են մարմնական վնասվածքներ։
Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 195 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը