24 11 2022

ՀԾԿՀ նախագահը հիմնավորում է ջրի սակագնի թանկացումը



« «Վեոլիա ջուր» ընկերությունը օգոստոսին հայտ է ներկայացրել, որ ջրի սակագինը 200 դրամից դառնա 209 դրամ բոլոր սպառողների համար»,-այս մասին, այսօր՝  նոյեմբերի 24-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:

«Մեր նախնական հաշվարկներն ավարտված են, սոցիալապես անապահով խավի համար սակագինը պահպանում ենք նույնը՝ 180 դրամ, մնացած սպառողների համար առաջարկում ենք 208,5 դրամ: Բայց ՏԿԵ նախարարությունը հայտարարել է, որ այսօրվա գործող եւ սահմանվելիք սակագների տարբերությունը  կառավարությունը սուբսիդավորելու է: Այսինքն  կարելի է ասել, որ սպառողի համար ակագնի որեւէ փոփոխություն չի լինի: Սուբսիդավորումը մեկ տարվա համար է, որովհետեւ մեր որոշումը եւս մեկ տարվա համար է»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք դա նշանակում է, որ  մեկ տարի հետո սակագինը կարող է բարձրանալ սպառողների համար, Բաղրամյանն ասաց, որ դա կախված է սղաճից, էլեկտրաէներգիայի գնից եւ վաճառվող ջրի ծավալներից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ