22 11 2022

Մինչ ՊՆ-ն ուսումնասիրում է, զինվորների ծնողներն ահազանգում են՝ ձմեռային համազգեստ չկա. ArmLur.am

Մինչ ՊՆ-ն ուսումնասիրում է, զինվորների ծնողներն ահազանգում են՝ ձմեռային համազգեստ չկա. ArmLur.am

ArmLur.am-ը գրում է.

Սեպտեմբերի 30-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով հանրությանը հուզող թեմաներին, մասնավորապես, այն խոսակցություններին, որ հայ-ադրբեջանական սահմանին վերջին էսկալացիայից հետո զինվորներին բահեր են անհրաժեշտ, դիրքերը կահավորված չեն, ինժեներական աշխատանքներն արված չեն և այլն:

«Երեկ Պաշտպանության նախարարությունում խորհրդակցություն եմ հրավիրել, այն չի լուսաբանվել, որովհետև նպատակը եղել է մեկը, որովհետև ես գիտեմ, որ Հայաստանի բանակում ո՛չ քլունգի, ո՛չ բահի, ո՛չ շորի, ո՛չ կոշիկի, ո՛չ նույնիսկ տրակտորի խնդիր չպետք է լինի»,-այս մասին նշել էր ՀՀ վարչապետը:

Իսկ իրականում ի հակադրություն վարչապետի պնդումների՝ ունենք այլ պատկեր:  ArmLur.am-ի խմբագրությունն ահազանգեր է ստացել,  որ ՀՀ զինված ուժերում ժամկետային զինծառայողներին ձմեռային համազգեստ (բաճկոն) չեն տրամադրում, արդյունքում  իրենք են ստիպված ձեռք բերում անհրաժեշտ համազգեստը եւ ուղարկում իրենց զավակներին:

Ամբողջականը՝ ArmLur.am-ում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ