ArmLur.am-ը գրում է.
Երեկ հայտնել էինք, որ Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություններ է կատարել Արտակարգ իրավիճակների նախարարությունում:
ArmLur.am-ին Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործից ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, ԱԻՆ-ի պաշտոնյաները տարբեր անձանց պաշտոնների նշանակման գործընթացում կոռուպցիոն գործարքների են գնացել ու շղթան, ըստ լուրերի, հասնում է մինչեւ ԱԻՆ նախարար Անդրանիկ Փիլոյան:
Ավելին, մեզ հասած լուրերի համաձայն՝ գործով կան այս պահին ԱԻն ձերբակալված եւ կալանավորված աշխատակիցներ: Ավելին, գործով անցնող անձինք ցուցմունքներում անգամ տվել են նախարարի անունը: Ուշագրավն այն է, որ վարչապետը երեկ նախարար Փիլոյանին 14 օրով ուղարկել է արձակուրդի եւ դատելով իրավիճակից նախարարը չի բացառում, որ էլ չվերադառնա եւ նրան մեղադրանք առաջադրեն: Ինչեւէ հետեւենք զարգացումերին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը