«Լրագրողների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի վերաբերյալ տարիներ շարունակ Հայաստանում խոսքի ազատության, մամուլի իրավունքների պաշտպանության գործում անուրանալի ներդրում ունեցած ՀԿ-ների կողմից որոշակի կրավորական դրսևորում կա։ Վերջին մի քանի օրերին առավել խայտառակ դրսևորում եղավ, երբ լրագրողներին այլևս սպառնում են՝ սահման ուղարկել՝ ենթադրելով, որ դա համակենտրոնական ճամբար է»,-այս մասին Խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«ԱԺ-ում տարիներ շարունակ ունեցել ենք դեպքեր, երբ պատգամավորի՝ փոքրիկ ոտնձգության դեպքում լրագրողներ են եղել, որ նաև ֆիզիկական հակազդեցության են դիմել»,-ասաց Մանուկյանը՝ կոչ անելով լրագրողներին՝ մինչև վերջ իրենց իրավունքներին տեր կանգնել, հակառակ դեպքում ավելի խայտառակ դրսևորումների ականատես կլինենք։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը