Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 17-ի նիստում գերակա ոլորտում ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատեց Երեւանի Մոնթե Մելքոնյան փողոցի վրա «Երեւան պարկը» կառուցած «ՊԱՐԿ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին:
Վերջինս ներմուծվող սարքավորումները նախատեսում է զարգացնել տարածաշրջանում նմանատիպը չունեցող մանկական, երիտասարդական, ընտանեկան հանգստի, ժամանցի և զվարճանքների այգին՝ ավելացնելով եվրոպական արտադրողների ատրակցիոններ, մեծ սահադաշտ և դեկորացիաներ։
Ծրագիրն իրականացվելու է Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2017թվականին։
Արդեն իսկ իրականացվել է 15 մլրդ դրամի ներդրում։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1․8 մլրդ դրամի կապիտալ ներդրում։
Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 15 նոր աշխատատեղ՝ մինչև 265 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1․5 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 131 մլն դրամ։
Հիշեցնենք, որ այս ընկերությունը «Երեւան պարկը» կառուցելիս 2019-ին նույնպես մաքսատուրքից ազատման արտոնություն էր ստացել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը