15 11 2022

Թե քանի հոգի են նրանք՝ չգիտեմ, պետական գաղտնիք կլինի դա․ Աննա Հակոբյան

Թե քանի հոգի են նրանք՝ չգիտեմ, պետական  գաղտնիք կլինի դա․  Աննա Հակոբյան

Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը հերթական տեսագրությունն է հրապարակել և պատմել այս անգամ 44–օրյա պատերազմի հերոսներից՝ Տարոն Անդրեասյանի ընտանիքին հյուրընկալվելու մասին։


Նա գրել է․ «Մեծ պատիվ էր ինձ համար Արարատի մարզի Մխչյան համայնքում գտնվող Անդրեասյանների օջախում հյուրընկալվելը: Ամենաիսկական հայկական օջախ, որտեղ ծնվել, մեծացել ու դաստիարակվել է Տարոն Անդրեասյանը։ Այս ընտանիքում է ձեւավորվել հայ տղամարդու՝ եզակի հանդիպող այն տեսակը, որով մի քանի միլիոնն այդքա՜ն հպարտանում է՝ նրբորեն, բայց միեւնույն ժամանակ չհիմնավորված «առատաձեռնությամբ» սեփական անձն էլ տեսակի բաժնետեր դարձնելով։
-Մամ, էդքան տխուր ա, հա՞, վիճակը, էդ կռվող չկա՞, որ արդեն ննջարաններ են հասնում… Ես գալիս եմ։
Այսքանն է Տարոնը հեռախոսով ասել իր մայրիկին 2020 թվականի հոկտեմբերի 3-ին։ Հոկտեմբերի 4-ին ՌԴ-ից ժամանել է Հայաստան, հոկտեմբերի 5-ին գնացել է Պաշտպանության նախարարություն և կամավորագրվել հայրենիքի պաշտպանությանը։ Մնացածը՝ գիտեք։
Հ.Գ. Գիտեմ, որ Տարոնը պատերազմի ժամանակ Հայաստան վերադարձած և առհասարակ կամավորությամբ հայրենիքի պաշտպանության՝ մահացու վտանգավոր գործը ստանձնած միակ հայ տղամարդը չէ։ Բայց թե քանի հոգի են նրանք՝ չգիտեմ։ Պետական գաղտնիք կլինի դա։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ