News.am-ը գրում է․
Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանն այսօր՝ նոյեմբերի 15-ին, Պեմզաշենցի 31-ամյա կնոջ եւ նրա երկու երեխաների սպանության կասկածանքով ձերբակալված Վրույր Բարսեղյանին կալանավորելու մասին որոշում է կայացրել։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Քննչական կոմիտեից։
Այս պահին դատարանում քննվում է մյուս մեղադրյալին՝ Արկադի Բարսեղյանին կալանավորելու միջնորդությունը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը