Ձերբակալվել է Պեմզաշենում 31-ամյա կնոջը, նրա 12-ամյա դստերը եւ որդուն սպանելու մեջ կասկածվող 2-րդ քաղաքացին: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Պեմզաշենի համայնքապետ Աղասի Վարդանյանը` նշելով, որ 2-րդ ձերբակալվածը 42 տարեկան:
Վարդանյանը նշեց, որ գյուղում այս պահին էլ մեծ թվով ոստիկաններ կան, նրանք հսկում են ձերբակալվածների ընտանիքներին, նրանց տների մոտ հսկողություն են իրականացնում:
Ավելի վաղ ոստիկանությունն ու քննչական կոմիտեն հայտնել էին, որ բացահայտվել են Պեմզաշենում կատարված սպանությունները: Ձերբակալել են Շիրակի մարզի 32-ամյա մի բնակչի: Նա ոստիկանությունում խոստովանել է կատարածը, ձերբակալվել ու ներկայացվել է նախաքննական մարմնին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը