09 11 2022

2018թ-ից հետո մի ամբողջ բանակցային ներուժ խարխլվեց և երկիրը ներքաշվեց պատերազմի մեջ․ Սեյրան Օհանյան



«Եթե որոշումների ճշգրտությունը չլիներ  մենք չէինք ունենա  մեր 30 տարվա պատմության ընթացքում այն արժեքները,  որ ունեցել  ենք»,- այս մասին Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող մարտահրավերների վերաբերյալ  քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«2018թ-ից հետո մի ամբողջ բանակցային ներուժ խարխլվեց և երկիրը ներքաշվեց պատերազմի մեջ»,-ասաց Սեյրան Օհանյանը՝ նշելով, որ 44-օրյա պատերազմի ժամանակ երկիրը չի դրվել ռազմական ռելսերի վրա, իսկ ռազմական թատերաբեմում ուժերի դասավորվածությունների և գործողությունների ոչ ճիշտ գնահատականը բերել է պարտության.

«Այսօրվա իշխանությունները պատերազմի ժամանակ ոչինչ չեն արել հաջողության հասնելու համար, ըստ էության, ոտքի վրա կայացված որոշումները հարված են եղել մեր պետական և ռազմական կառավարման գործունեության համար: Կառավարությունը, ԱԺ-ն, ԱԽ-ն ԳՇ-ն այն վայրերը պետք է լիեին, որտեղ մանրակրկիտ քննարկումներից հետո ծանրակշիռ որոշումներ պետք է կայացնեին»,-ընդգծեց Սեյրան  Օհանյանը՝ հավելելով, որ 44-օրյա պատերազմից հետո իշխանությունները դասեր չեն քաղել:

Մանրամսն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ