Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 6-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 364 դեպք, որից 133-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 66 հրդեհի, 1 փլուզման, 7 ինքնասպանության փորձի դեպք, 53 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 148 կենցաղային կանչ. տուժել է 93 մարդ։
Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 13 մահ:
Արձանագրվել է թունավորման 8 դեպք:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված՝ գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 5 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 6 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 5 տրանսպորտային միջոց:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը