«Հայաստանն ու Արցախը հանգել են անդառնալիության մի կետի ու նժարին դրված՝ պետականություն ունենալու և չունենալու, հայրենիքը կորցնելու կամ՝ պահելու, արժանապատվություն ունենալու կամ նվաստացած ապրելու այս «շեքսպիրյան» հարցերի առջև ենք կանգնած, գոյաբանական հարցերի առջև ենք կանգնած, իսկ այլընտրանքը՝ գոյություն չունենալն է , այլընտրանքը՝ պետականության կորուստն է, ցեղասպանվելն է։ Նաև օրեր առաջ, երբ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի հրապարակում 70 հազար մեր հայրնեակիցների բխացող զարկերակի հավաք տեսանք և տարբեր պաստառներ, երբ մեր փոքրիկներն ասում են՝ ես քո որդին եմ Հայաստան, ինձ մի՛ թող, կա՞ ավելի արթնացնող հանգամանք, քան՝ դա»,- նման կերպ հիմնավորեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ վաղը կայանալիք հանրահավաքին յուրաքանչյուրի մասնակցության անհրաժեշտությունը։
Լիլիթ Գալստյանի խոքսով քաղաքական անբարոյականութուն է հրաժարվել հայրենիքից․
«Ինչպե՞ս կարելի է, մենք հո քոչվոր ցեղ չե՞նք»,-ասում է մեր զրուցակիցը՝ հավելով․ «Ստորաքարշությունը մերը չէ, մեզ ներշնչեցին թե՝ խաղաղություն են բերում, Նիկոլը ներշնչեց, բայց այս խաղաղության բովանդակությունը ինքնասպանությունն է և ցեղասպանությունը, մենք հաշտվե՞նք դրա հետ, դառնանք թափառաշրջիկ ու եվրոպաներում քաղաքական ապաստաննե՞ր փնտրենք, Թուրքիայի հետ առևտրով ուրանանք ցեղասպանությո՞ւնը։ Ամսի 5-ը՝ վաղը ճակատագրական օր է բոլորիս համար, այդ օրը մեր ինքնության հաստատման օրն է»,-նշեց Լիլիթ Գալստյանը։
Ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնությամբ կկարողանանք բեկել այս իրականությունը և տեր կանգնել մեր ճակատագրին ու մեր պետականությանը։ «Կոչ եմ անում լինել այնտեղ, պայքարել ու հասնել նպատակին․ Էս կապիտուլյանտական, պարտվողական հոգեվիճակը պետք է մաքրենք, եկել է մաքրվելու ժամանակը»,-ասաց Լիլիթ Գալստյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը