03 11 2022

Պարզ ճակատով եմ թողնում իմ լիազորությունները․ Արտակ Բեգլարյան



«Պարզ ճակատով եմ թողնում իմ լիազորությունները, որ ովհետև առավելագույնը ներդրել եմ ՝ օրարկան 13-14 ժամ աշխատելով, առանց խուսափելու պատասխանատվությունից»,-այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Ուր էլ լինեմ՝ շարունակելու եմ իմ ծառայությունը հայրենիքին ու ժողովրդին  և որևէ մեկը կասկած թող չունենա իմ ազնվության, գաղափարականության մեջ»,-ասաց ԱՀ պետնախարարը։  Արտակ Բեգլարյանը հիշեցրեց, որ լիազորված է համակարգելու 4 նախարարությունների և 2 կոմիտեների գործունեություն․ «Միայն այս ոլորտների և մարմինների գործունեության մասով հանձնարարություններ տալու, որոշումներ կայացնելու լիազորությւոններ ունեմ «,-ասաց Արտակ Բեգլարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ