Regnum լրատվական գործակալության սեփականատերը փոխել է ընկերության ղեկավար կազմը։ Մինչ իրավիճակի պարզաբանումը Regnum-ի աշխատանքը դադարեցվել է։ Այս մասին ասվում է գործակալության կայքում տեղակայված հաղորդագրության մեջ։
Մասնավորապես, գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը գրել է․ «Հարգելի՛ ընթերցողներ, Regnum-ի սեփականատերը՝ չբացատրելով պատճառներն ու նպատակները, փոխել է գործակալության ղեկավար կազմը։ Սա անհնար է դարձրել գործակալության հետագա աշխատանքը նախկին ձեւաչափով, որը 2022 թվականի հուլիսին՝ կապված գործակալության 20-ամյակի հետ, բարձր է գնահատվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից։ Մինչեւ իրավիճակի պարզաբանումը գործակալությունը դադարեցնում է աշխատանքը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը