ԱԺ-ում, լրագրողների հարցին, թե՝ արդյո՞ք ուսումնասիրվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած «Եվրոասֆալտ» ընկերության հետ կապված գնումների գործընթացը ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանն ասաց․
«Այն բոլոր գնումները, որում տվյալ սուբյեկտը մասնակցություն է ունեցել, մինչև օրս որևէ խտրական չափորոշիչներ կամ առերևույթ իրավախախտումներ չեն հայտնաբերվել։ Ուսումնասիրել ենք և՛ գնման հրավերը, և՛ ներկայացված փաթեթները, և՛ մրցույթի պայմանները։ Մեր լիազորություններով իրականացված վերահսկողական գործընթացներով խախտւմներ չենք արձանագրել»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը