31 10 2022

Նոյեմբերի 5-ի հանրահավաքը միասնության հանրահավաք է՝ Արցախի ինքնիշխանության շուրջ․ Իշխան Սաղաթելյան



«Երեկ այն, ինչ տեղի ունցավ Արցախում պատմական իրադարձություն էր, շատ կարևոր ու արժեքավոր արձանագրում՝  ի լուր ամբողջ աշխարհի»,-այս մասին նոյեմբերի 5-ի հանրահավաքին ընդառաջ ասուլիսում հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝  առանձնացնելով մի քանի կարևոր արձանագրումներ․

«Առաջինը, որ Արցախի ժողովուրդը, պետական կառավարման մարմինները , խորհրդարանական ուժերը մեկ միասնական ճակատով հայտարարեցին, որ Արցախը երբեք չի եղել  Ադրբեջանի կազմում  և չի լինելու․  երկրորդը ՝ շատ հստակ Արցախում  ասեցին և հայտարարեցին, որ Արցախը Ադրբեջանին բռնակցելու  ցանկացած փորձ  անընդունելի է Արցախի ժողովրդի համար և արժանանալու է դիմադրությանը․ երրորդ կարևորը ուղերձը,  որ հնչեց, այն է, որ ՀՀ որևէ իշխանություն չունի իրավունք՝ ստորագրելու որևէ փաստաթուղթ , որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը , 4-րդ կարևոր արձանագրումը Արցախից հնչած այն ուղերձն էր համայն հայությանը, հա ժողովրդին, որ շարունակեք տեր կանգնել Արցախին, սատար կանգնեք Արցախի շահերին  և, շատ հստակ, հայտարարեցին պայքարի պատրաստականության մասին»,-ասաց Իշխան Սաղաթելյանը՝ ընդգծեով․ « Երեկ իրոք Արցախում 1988 թվականի, 90-ականների  արցախյան ազատագրական պաքարի և  Ղարաբաղյան շարժման ոգին էր  և դա շատ կարևոր էր։  Հիմա գնդակը Հայաստանի դաշում է»,-ասաց բանախոսը։

«Երեկ արագ արձագանքեցինք Արցախից հնչեցված կոչին  և այսօր էլ վերահաստատելով հայտարարում ենք ՝  նոյեմբերի 5-ին, ժամը 15։00-ին  Ֆրանսիայի հրապարակում հրավիրում ենք հանրահավաք։  Նոյեմբերի 5-ի հանրահավաքը միասնության հանրահավաք է ․ միասնություն ոչ թե որևէ անձի, քաղաքական ուժի  կամ ընդդիմության շուրջ, այլ  միասնություն՝  Արցախի  ինքնիշխանության շուրջ,  միասնություն ՀՀ տարածքային մաբողջականության և  անվտանգության շուրջ ։  Հանրահավաքը  թեև հրավիրել է Դիմադրության շարժումը, բայց դա հայ ժողովրդի հանրահավաքն է ։ Ուզում եմ դիմել Եկեղեցուն, Վեհափառին՝  ակնկալելով իր օրհնությունը այս կարևոր նախաձեռնությանը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը՝  նաև դիմելով մտավորականությանը , երիտասարդներին,քաղաքական ուժերին։

Մնարամասն՝ տեսանյութում։  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ