29 10 2022

Երկրաշարժ Հայաստան-Թուրքիա սահմանային գոտում

Երկրաշարժ Հայաստան-Թուրքիա սահմանային գոտում

Այսօր՝  տեղական ժամանակով ժամը՝ 14:39-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 10:39-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.06⁰ և արևելյան երկայնության 44.14⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Թուրքիա սահմանային գոտի` Արմավիր քաղաքից 14 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ:

ԱԻ նախարարության փոխանցմամբ, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է՝ Արմավիրի մարզի Վարդանաշեն, Մարգարա և Նալբանդյան գյուղերում` 2-3 բալ ուժգնությամբ։
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ