2020 թվականի սեպտեմբերի 27-ին թշնամու սանձազերծած պատերազմի հետևանքով նահատակված Արման Ազատյանի հայրը՝ Վիգեն Ազատյանը, 168.am-ի հետ զրույցում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի այսօր առավոտյան արված ֆեյսբուքյան գրառմանը և դրան կից տեղադրված Ազատյանների ընտանիքի լուսանկարին։
Վիգեն Ազատյանը պատմել է, որ Աննա Հակոբյանի գրառման մասին տեղեկացել է բախտակից ծնողներից, որոնք շտապել են այն ուղարկել իրեն․
«Պոստը բացում եմ, ոմն Աննա, առանց ինձանից թույլտվություն հարցնելու, իր ֆեյսբուքյան էջում պոստ է արել, որի տակ տեղադրված է իմ ընտանիքի նկարը՝ ավագ որդիս՝ Արման Ազատյանը, իմ նորածինը և իմ կինը։ Պոստում գրված է՝ դավաճանություն, գրած է մեր որդիների մասին, որ մեռելը պետք է թաղել, եթե չթաղես՝ կնեխի։ Պատկերացնո՞ւմ եք՝ կարդալուց հետո ի՞նչ եմ ապրել այդ մի քանի ժամը․․․»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը