«Օրվա իշխանությունը հետևողականորեն ձախողում է նաև տնտեսական անվտանգության սպառնալիքների նվազեցման և չեզոքացման գործընթացը․ սա փաստ է, և այս իշխանությունն իր վերջին ծրագրում ամրագրել էր, որ մեր տարածաշրջանում տնտեսական ապաշրջափակումը, կոմունիկացիաների բացումը Հայաստանի կայուն զարգացման հենք պետք է լինեն։ Արդեն ամբողջանում է պատկերը, որ այս ծրագրային դրույթը ևս ձախողվում է»,-այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ ԱԺ հայտարարությունների ժամին ունեցած իր ելույթում․
«Օր-օրի պարզ է դառնում, որ Հայաստանը դուրս է մնում տարածշրջանային նոր կոմունիկացիաներից․ մեկ հոգի է որոշում Հայաստանի և 3 միլիոն քաղաքացիների վաղվա օրը։ Հայաստանը դարձրել են մանրադրամ՝ աշխարհաքաղաքական բախումների կիզակետում»,-ասաց պատգամավորը։
Մանրամսն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը