Aravot.am-ի տեղեկություններով, օրերս ՀՀ-ում գտնվող ԻԻՀ քաղաքացի Մ.Ա.-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ ԱԱԾ:
Ըստ այդմ, իր ծանոթներից ԻԻՀ քաղաքացի Շ. Զ.-ն, որը նույնպես ՀՀ-ում է գտնվում, իրեն հայտնել է հոկտեմբերի 1-ին իր կողմից նախապատրաստվող ահաբեկչության մասին: Ըստ հաղորդման, ԻԻՀ քաղաքացին ցանկացել է պայթեցնել Երեւանի Բուդաղյան-1 հասցեում գտնվող ԻԻՀ դեսպանության շենքը։ Ահազանգի առիթով ՀՀ ԱԱԾ-ում նախաքննություն է ընթանում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը