20 10 2022

Լարս տանող ճանապարհը ժամանակավոր փակ կլինի

Լարս տանող ճանապարհը ժամանակավոր փակ կլինի

Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 132 կմ-135 կմ հատվածում գտնվող Դևդորակի թունելում՝ համակարգի զննության ընթացքում հայտնաբերված թերությունները շտկելու նպատակով 2022 թվականի հոկտեմբերի 21-ին, ժամը 11:00-ից մինչև 17:00-ն կարգելվի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

«Ալիք մեդիայի» փոխանցմամբ՝  տեղեկությունը տարածել է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը:

«Ճանապարհային թունելի փակման ժամանակահատվածում երթևեկությունը կուղղվի դեպի միջպետական նշանակության Դևդորակի թունելի մուտքային ճանապարհը»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ