19 10 2022

Շրջանների զգալի մասում և Երևանում սպասվում է անձրև

Շրջանների զգալի մասում և Երևանում սպասվում է անձրև

Հոկտեմբերի 19-ի երեկոյան, 20-ի գիշերը և երեկոյան, 22-ին առանձին շրջաններում, 21-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, 19-20-ն առանձին հատվածներում հնարավոր է նաև ամպրոպ: Հոկտեմբերի 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-ի ցերեկը և 22-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով։

Երևան քաղաքում հոկտեմբերի 19-ի երեկոյան ժամերին, 20-ի գիշերը և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև։

Հոկտեմբերի 21-ին սպասվում է անձրև: Հոկտեմբերի 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ