19 10 2022

1 տարի է՝ եղբորս որոնում եմ, խաղաղ պայաններում է անհետացել դիրքերից․ Քաղաքացի



Ծառայության մեջ մարտական դիրքից անհետացած 33-ամյա զինծառայող Վահե Մանուկյանի եղբայրն այսօր Պաշտպանւթյան նախարարություն է այցելել՝ պահանջելու եղբոր դին տան կամ գոնե շատ որոշակի տեղեկատվություն նրա գերեվարվելու կամ սպանվելու մասին։ Նախորդ  տարի նոյեմբերի 12-ին դիրքից խաղաղ խայմաններում է անհետացել  https://yerevan.today/all/society/97138/erkrord-zintsarayoghn-e-anhetacel-dirqic,-na-anzen-e-eghel-hetaxouzoum-haytararvats-che  Վահե Մանուկյանը, նա Վայոց ձորի Գլաձոր համայնքից է, քրգործը հարուցված էր դասալքության մեղադարնքով։ Սակայն դատարան հասած գործով օրերս վճիռ է հրապարակվել, Վահեն զոհված է համարվում, թեև չկա դին ու չկան նրա սպանության վերաբերյալ փաստական տվյալներ։

Հիշեցնենք, Վահե Մանուկյանին որոնում են 2021թ նոյեմբերի 12-ից, կնոջ հետ հեռախոսով խոսելու պահին է զինծառայողն անհետացել Հայաստանի հարավ-արևելյան հատվածի  մարտական դիրքերից․ ենթադրաբար՝ նրան առևանգել ու գերեվարել է թշնամին։ Հետագայում ընտանիքի և ՊՆ-ի կողմից գերեվարման  կասկածով ճշգրտումների համար գործադված բոլոր ջանքերին ադրբեջանական կողմից բացասական պատասխան է ստացվել։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ