16 02 2023

Սա հենց այն թուղթն ա, ըստ որի՝ այստեղ բնակվելը չի համարվում զավթում․ քաղաքացի



Պռոշյանում գտնվող ՊՆ նախկին շենքի բնակիչներին ստիպում են լքել շենքը։  Կիսաքանդ շենքում ապրող մարդիկ պետք է ընտանիքներով հանդերձ հայտնվեն դրսում, քանի որ շենքը փոխանցվել է Պետեկամուտների կոմիտեի հաշվեկշռին։

Նշենք, որ ՊՆ-ն 2008 թվականին է տեղափոխվել այլ շենք։ Այդ ժամանակ կահույքը դուրս է բերվել նախկին տարածքից, նույնիսկ դռներն ու պատուհաններն են քանդել։ Իսկ նախորդ տարի կիսաքանդ այդ շենքը բնակեցվել է։ Տարբեր վայրերից այստեղ մարդիկ են եկել, դուռ ու լուսամուտ տեղադրել, սկսել ապրել։

Մինչև 2023 թվականի հունվար ամիս այստեղ բնակվող մոտ 200 քաղաքացիները որևէ խնդրի չեն բախվել, սակայն հունվարի կեսին, նախ, շենքը հոսանքազրկել են, ապա տեղեկացրել, որ այն ՊԵԿ-ի հաշվեկշռում է, և իրենք պետք է դուրս գան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ