18 10 2022

Լարս տանող վնասված ճանապարհահատվածը վերականգնվում է

Լարս տանող վնասված ճանապարհահատվածը վերականգնվում է

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջպետական ավտոճանապարհի Ժինվալի-Բարիսախո-Շատիլի հատվածում բնական աղետից տուժած 22 տարբեր հատվածներում վերականգնման և աղետների կանխարգելման միջոցառումներ են իրականացվում։ Ալիք մեդիայի փոխանցմամբ՝ հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը:

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 26-27-ը հորդառատ անձրևի հետևանքով բարձրացել էր Թերգի (Թերեք) գետի մակարդակը, որի հետևանքով վնասվել էին Ժինվալի-Բարիսախո-Շատիլի ավտոճանապարհի մի քանի հատվածներ, անմիջապես իրականացվել են աղետի վերացման աշխատանքներ, վերականգնվել է երթևեկությունը:

«Մասնավորապես, ընթացքի մեջ են 22 տարբեր հատվածներ՝ ճանապարհի վերականգնում, վնասված գրունտի վերականգնում և ամրացում, քարե շարվածքի, երկաթբետոնե խողովակների, թմբային քարերի, ձորի վրա երկաթբետոնե բաց ակոսների, երկաթբետոնե պատի և բետոնե բլոկների տեղադրում»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:

Աշխատանքի գնահատված արժեքը կկազմի մինչև 10 մլն լարի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ