14 10 2022

Անհեթեթ բառակույտ է այդ հիմնավորումը. Թորոսյանը՝ Բրյուսովը Մանկավարժականին միացնելու նախագծի մասին



Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողներն արդեն երրորդ օրն է՝ բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով չեղարկել համալսարանը  մանկավարժական համալսարանին և Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտին միավորելու որոշումը։ Համալսարանում այսօր հրավիրվել էր հանդիպում-քննարկում՝ տարբեր կողմերի մասնակցությամբ, որին նախարարը ներկա չէր։ Քննարկաման ժամանակ համալսարանի դասախոս Տիգրան Թորոսյանը նշեց․

«Ցավոք որևէ հիմնավորում որևէ մեկը չի կարող բերել, թե ինչու նախարարն այսօր այստեղ չէ»,-ասաց Թորոսյանը՝ նկատելով, որ գախտագողի պատրաստվել է կառավարության որոշում, ընդունվել և փաստի առաջ կանգնեցվել  5000-ից ավել  կոլեկտիվին։

«Եթե նախարարը համարում է, որ մեր նախարարը չէ և տարրական վերաբերմունք , հարգանք չի ցուցաբերում,  անկեղծ ասած,  համոզված եմ, որ մեզ՝  նման նախարար պետք չէ ։ Ինչպե՞ս կարող է  5000-ից ավել մարդու հարցը, առանց իրենց տեղյակ պահելու շրջանառել։ Կան նաև բարոյական նորմեր, մեր կյանքը միայն օրենքներով չեն կարգավորվում, որևէ տեղ գրված չէ, օրինակ, փողոցում չի կարելի թքել, բայց ճիշտ մարդն էդպես չի անում»,-ասաց Տիգրան Թորոսյանը։

«Ծանոթացել եմ այդ հիմնավորմանը և կարող եմ ասել , որ անհեթեթ բառակույտ է այդ հիմնավորումը և կարող եմ ապացուցել ցանկացած տեղում՝ ցանկացած մարդու։ Նման գործընթաց նախաձեռնողը պետք է նախաձեռներ մասնագիտական լուրջ հետազոտություն։  Կառավարությունը պետք է  դադարեցնի այս գործընթացը և այդ ժանանակ պատրաստ ենք համալսարանի զարգացման հետ կապված ցանկացած հարց քննարկել»,-ասաց նա։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ