09 10 2022

Պայթյուն՝ Բագրատունյաց պողոտայում. կա 2 տուժած

Պայթյուն՝ Բագրատունյաց պողոտայում. կա 2 տուժած

Հոկտեմբերի 9-ին, ժամը 09։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

ԱԻ նախարարության հաղորդմամբ, պարզվել է, որ Բագրատունյաց 2/8 հացեում գտնվող հոսթելում տեղի է ունեցել պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման։ Պայթյունի հետևանքով 2 տուժած տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ