07 10 2022

Հանցակազմի մասին խոսող որևիցե ցուցմունք չկա․ փաստաբանը՝ Գյումրու սադրիչ տարեցների գործի մասին



Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը երեկ  ազատ արձակեց   Տարոն Մանուկյանին և Գոռ Սարգսյանին, ովքեր կալանավորված էին 2022 թվականի մայիսից։ Yerevan.Today-ի հետ զրույցում  փաստաբան Աբգար Պողոսյանը նշեց, որ պաշտպանական կողմի միջնորդութունը դատարանը բավարարել է՝ գրավի դիմաց ազատ աձակելով․  «Քանի որ նախկինում նոր հանցանք կատարելու ռիսկն էր դատարանը  հաշվի առել, տրամաբանորեն դատարանը եկել է հետևության, որ հիշյալ ռիսկը բավականաչափ նվազել է»,-ասաց փաստաբանը։

Փաստաբանի խոսքով, խուլիգանության դեպքի առկայությունը հերքվել է․ «Հարցաքննված վկաների ցուցմունքները խոսում են խուլիգանության դեպքի բացակայության մասին, գործով անցնող ոստիկան վկաները համառորեն չեն ցանկանում ներկայանալ դատական նիստերին , այս դատական նիստին 3 ոստիկան դիմում էին ներկայացրել ՝ աշխատանքային ծանրաբեռնվածության, վերապատրաստման գնալու   պատճառաբանություններով»,-ասաց մեր զրուցակիցը։

Հարցին՝  շատերն են նշում, որ Տարոն Մանուկյանն ու Գոռ Սարգսյանը քաղաքական բանտարկյալ են,  հետևաբար  գործը քաղաքակա՞ն, թե՞ իրավական ենթատեքստ ունի, փաստաբանն ընդգծեց․ « Բնականաբար գործի ակունքը քաղաքական  է, դա  անհերքելի է։  Սա միջին ծանրության հանցագործություն է և չեն գտնի մեկ այլ դեպք, որ նման գործով անցնող անձանց նկատմամբ  խափանման միջոց 5 ամիս ընտրված  լինի կալանավորումը։ Սա միանշանակ խոսում է նրանց քաղաքական բանտարկայլ  լինելու մասին, ողջ գործը նախաքննությունում՝   ռեպրեսիաներով , առանձնահատուկ մոտեցումներով  ցույց է տալիս,  որ առանձնահատուկ բացասական վերաբերմունք կա գործի նկատմամբ»,-ասաց Աբգար Պողոսյանը։

Թե  հիշյալ գործի առումով  ի՞նչ ելք է կանխատեսում  փաստաբանը, նշեց․

«Այս պահին հարցաքննվում են վկաները և մենք անհամբերությամբ սպասում ենք ոստիկանության սպաներին։ Արդեն իսկ խուլիգանության դեպքը հերքվել է, պաշտպանական ռազմավարությունից ելնելով զերծ կմնամ  գնահատական տալուց ։  Տվյալ հանցակազմի մասին խոսող որևիցե  ցուցունք չկա»,-նշեց մեր զրուցակիցը։  Փաստաբանը նաև ընդգծեց, որ  գործով անցնող Դաշնակցական վկաների  մեծ մասը  եռամսյա զորահավաքի ծանուցագրեր են ստացել և մասնակցում են եռամսյա զորահավաքին։ 

« Եթե ինչ որ մեկը դա որպես պատժիչ միջոց է համարում,  ծիծաղել է , որովհետև  նրանք բոլորն էլ սիրով  ու պատրաստակամոր են են մասնակցում զորահավաքին»,-ասաց Աբգար Պողոսյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ