Հայկական օրակարգ. «Սրընթաց զարգացումների շեմին» թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը ներկայացնելով մի քանի դիտարկումներ ասաց․ «Ինձ չի թվում , որ Ալիևն է որոշում Արցախի հարցը, որոշում է հայ ազգը , պարզապես հետևյալն է որոշումը՝ ձեռքերս լվանամ բրախեմ, ով ուզում է թող անի»։
«Դիտարկումներից մեկն էլ կոնսոլիդացիայի անհրաժեշտությունն է , պարզապես բացակայում է նպատակը․ սկսենք նրանից, որ ունե՞նք ազգային երազանք, նպատակ ։ 1988-ի շարժումը ստացվեց, որովհետև կար նպատակ, անունն էլ՝ միացում էր ․․․Եկեք նպատակ դնենք, ունե՞նք հնարավորություն հայերով միավորվելու»,-ասաց քննարկման բանախոսը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը