05 10 2022

Նիկոլ Փաշինյանն իր ելույթում արել է զրպարտճչական հայտարարություններ․ Հայկ Ալումյան



«Այս դատական նիստին ներկայացվեց  Նիկոլ Փաշինյանի ելույթը, որը ներկայացրել էր 2021 թվականի մարտի 1-ին , մարտի 1-ի իրադրաձութուններին վերաբերող էր հիմնական  մասը ելույթի  և այդ ելույթում Նիկոլ Փաշինյանն արել է այնպիսի հայտարարություններ, որոնք զրպարտճչական են իրենց բնույթով  և արատավորում են պարոն Քոչարյանին։

Այսօրվա դատական նիստը դատաքննության փուլն է ․  հետազոտվում են ապացույցներ, մենք հետազոտեցինք ապացույցներ  նախևառաջ՝ ելույթը , որից հետո, քանի որ նշանակություն ունի թե ինչ սփռվածություն է ունեցել, ապա նաև՝ դիտումների քանակը, որպեսզի դրանից ելնելով որոշվի  վնասի չափը»,-այս մասին լրագրողերի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։

Հիշեցնենք, որ   Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Քանաքեռ նստավայր)՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Սահակյանի,   քննում էր  քաղաքացիական գործն ըստ հայցի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի Հանրապետության։

Ռ․ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը , նախորդ դատական նիստի ժամանակ, լրացուցիչ ապացույցներ է ներկայացրել դատարանին։ Ըստ նրա՝ 2021 թ․ մարտի 1-ին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Հանրապետության հրապարակում ելույթ էր ունենում, Ռ․ Քոչարյանը դեռևս մեղադրվում էր 300․1 հոդվածով, և Փաշինյանն այդ ելույթով խախտել է նրա անմեղության կանխավարկածը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ