Armlur.am-ը գրում է․
Նորանշանակ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ցանկալի թեկնածուներից մեկը չի կարողացել տեղափոխվել ՀՀ գլխավոր դատախազություն եւ նշանակվել դատախազի տեղակալ: Այս հանգամանքը խիստ զայրացրել է Աննա Վարդապետյանին, որ նրա ցանկալի թեկնածուին կտրել են քննությունից եւ նա խիստ վրդովվել է, թե ինչպես է Գլխավոր դատախազության որակավորման հանձնաժողովը իր ցանկալի թեկնածուին կտրել քննությունից: Իսկ ով է եղել Աննա Վարդապետյանի ցանկալի թեկնածուն, որին նա չի կարողացել տեղափոխել դատախազություն:
Աննա Վարդապետյանը ցանկացել է իր տեղակալ բերել եւ նշանակել ՀՀ քննչական կոմիտեի Երևանի Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի նախկին պետ Հակոբ Գևորգյանին։ Արդյունքում, Գեւորգյանը դիմում է ներկայացրել որակավորման հանձանժողով եւ քննություն հանձնել, սակայն սեպտեմբերի 29-ին կտրվել է քննությունից։
Ասել է թե դատախազությունում եղել է կոնկրետ անձ, որը Աննա Վարդապետյանին հակադրվել է, իսկ թե ով է նա, մանրամասները կներկայացնենք մի փոքր ուշ: Իսկ թե ինչ կլինի հետո, հետեւենք զարգացումներին: Ի դեպ գլխավոր դատախազի ցանկալի թեկնածուն`Երևանի Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի նախկին պետ Հակոբ Գևորգյանը 2019-ին մարդ էր գցել մեքենայի տակ բժշկական ինստիտիուտի մոտ, սակայն այդպես էլ մութ մնաց, թե ինչ պատասխանատվություն կրեց այդ դեպքով:
Տեսանյութը՝ սկզբնաղբյուրում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը