2022 թ. սեպտեմբերի 13-ին, ժամը 12:30-ի սահմաններում, հակառակորդը մեծաթիվ ուժերով շրջափակման մեջ է վերցրել N զորամասի պաշտպանության գոտու մարտական դիրքերից մեկը և անձնակազմից պահանջել վայր դնել զենքերը ու հանձնվել:
Այս մասին հայտնում է ՀՀ պաշպանության նախարարությունը։
Դասակի հենակետի պատասխանատու, լեյտենանտ Գևորգ Կարենի Հարությունյանն ու դիրքի ավագ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հրայր Ապրեսի Ներկարարյանը՝ գնահատելով իրավիճակն ու չենթարկվելով թշնամու պարտադրանքին, խելամիտ և հմուտ գործողություններով հակառակորդին մոլորեցրել են և դուրս եկել շրջափակումից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը