31 07 2023

Արցախի նախագահն ինձ հարցրել է՝ ադրբեջանական շրջափակումը ցեղասպանությո՞ւն է. Միջազգային դատարանի դատախազ

Արցախի նախագահն ինձ հարցրել է՝ ադրբեջանական շրջափակումը ցեղասպանությո՞ւն է. Միջազգային դատարանի դատախազ

Միջազգային քրեական դատարանի հիմնադիր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն հայտնել է, որ Արցախի նախագահի խնդրանքով 7 օրից զեկույց կկազմի Արցախում հայերի ցեղասպանության վերաբերյալ: Նա այս մասին գրել է X-ի (նախկին՝ Twitter)  իր միկրոբլոգում:

«Արցախի նախագահը հարցրել է՝ ադրբեջանական շրջափակումը նոր ցեղասպանությո՞ւն է հայերի դեմ։ Ինձ համար պատիվ է օգնելը», - գրել է Օկամպոն:

Նա նաև հռետորական հարց է հնչեցրել, թե արդյոք Ադրբեջանի նախագահն այսօր ցեղասպանությո՞ւն է իրականացնում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ