29 09 2022

Ադրբեջանական ԶՈւ-ն հրթիռակոծել է Հայաստանից Իրան գնացող բարձավոլտ էլեկտրագծերը․ Գնել Սանոսյան

Ադրբեջանական ԶՈւ-ն հրթիռակոծել է Հայաստանից Իրան գնացող բարձավոլտ էլեկտրագծերը․ Գնել Սանոսյան

Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ն հրթիռակոծել է նաև Հայաստանից Իրան գնացող բարձավոլտ էլեկտրական գծերը, հայտարարել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ Սյունիք այցելած դեսպանների հետ հանդիպման ժամանակ։

«Սկզբից կարող է թվալ, որ այն պատահաբար է հրթիռակոծվել, սակայն 12 ժամ մեր մասնագետներին թույլ չեն տվել մոտենալ այդ էլեկտրագծերին ու դրանք վերականգնել։ Ամեն անգամ, երբ փորձում էին վերականգնել էլեկտրագծերը, մեր մասնագետները կրակահերթի տակ էին հայտնվում և վերադառնում։ Ավելցուկ հոսանք ունենալու պատճառով ստիպված եղանք ատոմակայանի հզորությունն իջեցնել և այն, ինչպես նաև Երևանի ՋԷԿ-ն ու մի շարք այլ էլեկտրակայաններ, կիսով չափ աշխատեցնել»,- ասել է Սանոսյանը։

Նրա խոսքով` սա ակնհայտ վկայում է, որ Ադրբեջանի կողմից հստակ թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքները։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ