29 09 2022

Հնդկաստանը Հայաստանին կմատակարարի մոտ 244 մլն դոլարի զենք և զինամթերք

Հնդկաստանը Հայաստանին կմատակարարի մոտ 244 մլն դոլարի զենք և զինամթերք

«Առավոտ»-ը գրում է․ Հնդկական լրատվամիջոցները հայտնում են, որ Հնդկաստանը Հայաստանի հետ պայմանագիր է ստորագրել հրթիռների և զինամթերքի արտահանման վերաբերյալ: Տեղի The Economic Times պարբերականը գրում է, որ թեև գործարքի չափը չի բացահայտվում, խոսքը 244 մլն դոլարի զենքի և զինամթերքի մասին է, որը կմատակարարվի առաջիկա ամիսներին:

Թերթի աղբյուրները հայտնել են, որ մատակարարումների մեջ ներառված են նաև տեղական Pinaka բազմափողանի հրթիռային կայաններ, որոնք արտահանվում են առաջին անգամ և կիրառվում են հնդկական բանակում:

Նշվում է, որ գործարքի շրջանակում Հնդկաստանը Հայաստանին կմատակարարի նաև հակատանկային հրթիռներ և այլ տեսակի զինամթերք: Ընդ որում, թերթը նկատում է, որ սա առաջին անգամը չէ, որ Հնդկաստանը զենքային համակարգեր են արտահանվում Հայաստան. նման արտահանում եղել է նաև 2020թ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ