27 09 2022

Նիկոլը մեր տղաներին, բառի բուն իմաստով, սպանել է․ նրա ներկայությամբ մեր ցավը կրկնապատկվում է․ զոհվածի հայր



«Մենք մեր խոստմանն ու երդմանը  հավատարիմ  ամբողջ գիշեր լուսացրել ենք, եղել ենք սրբավայրում՝ «Եռաբլուր» պանթեոնում  զուտ մի նպատակով, որպեսզի  որևէ իշխանական թևի անձնավորություն չգա չխոնարհվի, ծաղիկ չդնի  մեր տղաների շիրիմներին հանձին՝  իրենց գլխավոր  Նիկոլ Փաշինյանի, որն այս ամբողջ զոհերի պատճառն է։  Նորից ենք կրկնում ինքը մեր տղաներին, բառի բուն իմաստով, սպանել է  և այսօր նա իրավունք չունի, որպես երկրի ղեկավար, ներկայանա մեր տղաների շիրիմներին։ Թող գնա այնտեղ, որտեղ իր ներկիայությունը պահանջված է, իր ներկայությամբ մեր ցավը կրկնապատկվում է»,- այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, «Եռաբլուր» պանթեոնում ասաքց  44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը:

Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների ծնողները որոշել էին գիշերել «Եռաբլուրում», որպեսզի առավոտյան թույլ չտան իշխանության ներկայացուցիչներին մտնել «Եռաբլուր» պանթեոն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ