27 09 2022

Ինչքան էս ղեկավարությունը մնա, էդքան զոհեր ենք ունենալու․ պարտվողը պետք է գնա․ զոհվածի մայր



«Որդիս պատերազմի օրերին ոչինչ չէր ասում, ասում էր՝ ամեն ինչ լավ է։ Ֆիզուլիում է զոհվել։ Մենք գիտակցում ենք, թե ինչ մարտահրավերներ են մեզ սպասվում, բայց ղեկավարությունը երևի չի գիտակցում… Էս երեխեքը ինչքա՞ն պիտի կոտորվեն, էս ժողովուրդն ինչքա՞ն պիտի տառապի, մայրերն ինչքան պիտի լացեն․ հերիք է, էս ղեկավարությունը պիտի թողնի ու գնա, էս իր տեղը չի, պարտվողը պետք է գնա: Ինչքան էս ղեկավարությունը մնա, էդքան զոհեր ենք ունենալու, մենք չենք կարողանալու ապրել, խեղդվելու ենք, մի տղամարդավարի քայլ, որ կարող է անել իր ազգի համար գնալն է... եթե հայ է՝ կասկածում եմ, որ հայ է»,-ասաց  44-օրյա պատերազմում զոհված զինծառայողներից մեկի մայրը:

Մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների ծնողները որոշել էին գիշերել «Եռաբլուրում», որպեսզի առավոտյան թույլ չտան իշխանության ներկայացուցիչներին մտնել «Եռաբլուր» պանթեոն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ