23 09 2022

«Ժամանակակ չունենք, լուծումները պետք է արագ լինեն». Իշխան Սաղաթելյան



«Հանդիպման մանրամասներին տեղյակ եմ։ Այս պահին կարող եմ ասել հետևյալը, որ կա հանրային մեծ, արդարացված սպասում՝ այդ ձևաչափից շատ կոնկրետ գործնական քայլեր և առաջարկներ լսելու», - «Երկիր Մեդիա»-ին տված հարցազրույցում, անդրադառնալով Ամենայն Հայոց կաթողիկոսի հրավերով՝ ՀՀ նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի հանդիպմանը, ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։

«Հանդիպման փաստը ես մեծապես կարևորում և արժևորում եմ, և քանի որ իրենք հայտարարել են, որ հանդիպումը, քննարկումները շարունակվելու են, ես հույս ունեմ, որ առաջիկայում մենք գործնական, տեսանելի արդյունքներ կունենանք»,- հավելել է Իշխան Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ երկիրը օրհասական վիճակից դուրս բերելը մեկ ուժի, մեկ անհատի, մեկ կուսակցության խնդիր չէ․ անհրաժեշտ է համախմբում, ինչի գիտակցումը բոլորի մոտ է։

«Մենք պետք է ստեղծենք առավելագույն լայն համախմբում՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։ Ես վստահ եմ, որ բոլոր կողմերն առաջնորդվում են այդ տրամաբանությամբ, քանի որ դա անհրաժեշտություն է։ Ի պատիվ բոլորի, կարծում եմ, երեկվա հանդիպումը հենց դրա ապացույցն էր։

Այստեղ խնդիրն արդեն իրականում գործնական, տեսանելի արդյունքներ ունենալն է», - ընդգծել է Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ