21 09 2022

Բոլոր բերման ենթարկված զոհվածների ծնողները դուրս են եկել ոստիկանության բաժիններից. փաստաբան



Բոլորն արդեն դուրս են եկել ոստիկանության բաժիններից: Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Վահան Հովհաննիսյանը՝ անդրադառնալով զոհվածների ծնողների հետ կատարված միջադեպին, որի ժամանակ ոստիկանները նրանց բռնի ուժ կիրառելով բերման էին ենթարկել:

«Բոլորի վերաբերյալ կազմվել է վարչական արձանագրություն՝ 182 հոդվածով՝ ոստիկանի իրավական պահանջին չենթարկվելու: Դա հերթական շարքային հոդվածն է, որը կիրառվում է բերման ենթարկվածների նկատմամբ, սակայն նշեմ, որ իմ վստահորդների պահանջը իրականացրած ակցիան խիստ իրավական էր: Մենք մի բան պետք է հասկանանք, որ Եռաբլուրն այդ անձանց տունն է, իրենք այստեղ ապրում են և իրենք ունեն լիարժեք իրավուքն թույլ չտալու, որպեսզի իրենց կարծիքով՝ իրենց որդիների մահվան մեջ մեղավոր անձ չգա իրենց տուն: Դա իրենց լիարժեք իրավունքն է, որն էլ իրացրել են»:

Ավելին՝ տեսանյութով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ